Ողջու՛յն, աշխարհ:

Բարի գալուստ ՀՀ Արագածոտնի մարզի Սորիկի հիմնական դպրոցի կայքէջ:

Մեր դպրոցի պատմությունը 

Տարիներ առաջ՝ 1953 թվականին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Սորիկ գյուղում շահագործման հանձնվեց կրթության մի նորակառույց օջախ՝ Սորիկի հիմնական դպրոցը, որը մինչև օրս գործում է հիմնական դպրոցի կարգավիճակով: Դպրոցը միհարկանի քարե շինություն է, որում կարող են ուսուցանվել մոտ 70 աշակերտ, սակայն ներկայումս դպրոցն այդքան աշակերտ չունի: ՀՀ Արագածոտնի մարզի Սորիկ համայնքը մարզկենտրոն Աշտարակ քաղաքից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Ունի 182 բնակիչ, որոնք հիմնականում եզդիական համայնքի ներկայացուցիչներ են: Իսկ դպրոցում վերջին վերանորոգումը եղել է մոտ 30-40 տարի առաջ: Դպրոցում իրականացնում է ՀՀ կրթական պետական չափորոշիչներով նախատեսված կրթական ծրագրեր:

Իր մոտ 50-ամյա պատմության ընթացքում այս դպրոցը կրթել է բազմաթիվ սերունդներ, ունեցել այնպիսի սաներ, ովքեր հետագայում աշխատել են այս դպրոցում որպես հարգված և սիրված մանկավարժներ՝ փոխանցելով իրենց գիտելիքներն ու հոգու լույսը նոր սերունդին: Այժմ դպրոցը ղեկավարում է դպրոցի տնօրեն Վ. Կարապետյանը: Դպրոցն ունի տնօրենի աշխատասենյակ, ուսուցչանոց, գրադարան և 5 դասասենյակ: Դպրոցը շատ ընտանիքների, գերդաստանների համար արդեն քանի սերունդ մնում է անփոփոխ ու սիրելի՝ նորից հաստատելով, որ այն սիրով սպասում է հաջորդ սերունդներին:

Չդասակարգված